News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը ցանկանում է, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի: Այդ մասին Վաշինգթոնում ամենօրյա ճեպազրույցի ընթացքում մարտի 30-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:

Միաժամանակ Թոները դժվարացել է պատասխանել, թե արդյոք հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը եւ քրիստոնեական եկեղեցիներին առնչվող հարցերը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Թուրքիայի եւ Հայաստանի` երկկողմ հարաբերությունները կարգավորելու ջանքերին: Տվյալ հարցը Հայաստանի եւ Թուրքիայի գերագույն ղեկավարության հետ  մեր երկխոսության կարեւոր մասն է»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ