News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահին Մաշտոցի պուրակում լարված մթնոլորտ է ստեղծել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ակտիվիստները շրջափակել են կրպակները եւ հրաժարվում են ենթարկել ոստիկանության պահանջներին: Նրանք վանկարկում են «Այգին մերն ա», նաեւ բարձրախոսով նշում են, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ են, եւ իրենք իրացնում են իրենց քաղաքացիական իրավունքը:

«Ձեր հավաքն ապօրինի է: Ձեր գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ առաջացնել պատասխանատվություն»,- բարձրախոսով նախազգուշացրել են ոստիկանները: Այգում հարյուրից ավելի ակտիվիստներ են հավաքվել, որոնց միացել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Ոստիկաններն այգում իրենց թվով գերազանցում են ակտիվիստներին եւ ի տարբերություն նախորդ օրերի բավական լավ են պատրաստված հատուկ միջոցներով:

Ավելի վաղ տարածված հաղորդագրությամբ բնապահպանները նշել էին, թե ապամոնտաժող բրիգադի կազմում ընդգրկված է 10 մարդ` Էմիլ Աբրահամյանը, Ստեփան Դանիելյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկազն Ղահրիյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարեն Շիկոնյանը, Մանվել Սարգսյանն ու Սարո Սարոյանը:

Նրանք կանաչ համազգեստներ եւ դեղին գլխարկներ են կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ