News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հարկադիր ակտերի կատարման ծառայությունը աճուրդի միջոցով վաճառքի է հանել Թուրքիայի հանրապետության պատմության մեջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված ամենամեծ վավերագրական ֆիլմը՝ «Սարը գելին»-ը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հարկադիր ակտերի կատարման ծառայությունը տեղեկացրել է, որ «Սարը գելին» վավերագրական ֆիլմը վաճառքի է հանվում, քանի որ ֆիլմը ստեղծող ընկերությունը պարտքեր ունի եւ չի կարողանում մարել։ Բացի «Սարը գելին» ֆիլմից, վաճառքի է հանվել նաեւ թուրք հայտի երգչուհի Սեզեն Աքսուի երգերի հիման վրա նկարահանված «Այն կինը» ֆիլմը։

«Այն կինը» ֆիլմի համար աճուրդի մեկնարկային գինը նախատեսված է 100 հազար լիրա (մոտ 60 հազար դոլար), իսկ «Սարը գելին» ֆիլմը՝ 50 հազար լիրա, որը ներառում է նաեւ  ֆիլմի հատվածները DVD, VCD տարբերակներով թողարկելու թույլտվությամբ։

«Սարը գելին» վավերագրական ֆիլմը նկարահանվել է աշխարհի 13 երկրներում։ Ֆիլմը բաղկացած է 6 մասից։ Ֆիլմի ստեղծման համար աշխատել են 45 հոգի աշխարհի տարբեր երկրներում։ Ֆիլմում ներկայացված են 160 անձանց հետ արված ռեպորտաժներ՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Ֆիլմերի աճուրդը կկայանա 2012-ի ապրիլի 12-ին, իսկ այդ օրը դրանք չիրացվելու դեպքում տեղի կունենա 2 աճուրդը՝ ապրիլի 18-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ