News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետաքննությումբ զբաղվողները  հերքել են այն վարկածը, որ վթարը կարող էր տեղի ունենալ ուսուցչի` DVD-նվագարկիչով զբաղված լինելու արդյունքում: Հիշեցնենք, որ պատահարի արդյունքում զոհվել էին բելգիացի երեխաները:

Տեղական Le Soir  թերթը գրում է, որ հարցաքննել են կենդանի մնացած յոթ երեխաներին, որոնք ասել են, թե այդ պահին ոչ ոք  չի տեղաշարժվել ավտոբուսում:

Փոխադրամիջոցի ներսում կատարվածի պատկերի վերականգնումից պարզվել է, որ ավելի շուտ վարորդը չի կարողացել ինչ-ոչ բան անել DVD-նվագարկիչի հետ, որը նրա համար անհարմար  դիրքում է եղել, հաղորդում է «Վզգլյադը»:

Վթարը տեղի էր ունեցել մարտի 14-ի գիշերը, որի արդյունքում զոհվել էր 22  երեխա եւ վեց մեծահասակ:

Հետաքննությունը վթարի երեք վարկած է  դիտարկում`  տեխնիկայի խափանում, վարորդի ինքնազգացողության հանկարծակի վատացում եւ սխալ կառավարում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդը եղել է սթափ եւ առողջ:

ԶԼՄ-ների տվյալներով, որոնք վկայակոչում են կենդանի մնացածներին, վթարից մի քանի վայրկյան առաջ վարորդը  «DVD-ի հետ կապված ինչ-որ գործողություններ է կատարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ