News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մաշտոցի այգում ոստիկանությունն ու ակտիվիստները բանակցություններ են վարել կրպակների ապամոնտաժման շուրջ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը զրուցել է իրավաբան Անդրիաս Ղուկասյանի եւ քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ եւ նրանց հայտնել, թե ոստիկանությունը ապօրինի գործողություններ թույլ չի տալու:

Մելքոնյանը նշել է, որ իրենք  պարտավոր են պահպանել կարգ ու եւ իրավունք չունեն դեմ գնալ քաղաքապետի որոշումներին: Անդրիաս Ղուկասյանը 3 օր ժամանակ է տվել, որ ի հայտ գա այն լիազոր կամ իրավասու մարմինը, որը իրավասու կլինի քննարկել, կասկածի տակ դնել քաղաքապետի որոշման իրավաչափությունը: Միաժամանակ նա ավելացրել է, որ ապամոնտաժում կիրականացվի, եթե ոստիկանները թույլ պահպանեն օրենքը եւ իրենց թույլ տան ապամոնտաժել կրպակները:

Ոստիկանության հետ բանակցություններից հետո քաղաքագետ Մանվել Սարգսյանը բարձրախոսով հայտարարեց, որ ոստիկանությունը գտնում է, թե պետք է պաշտպանի կրպակները: «Մենք գտնում ենք, որ բոլոր ժամկետներն անցել են, եւ քաղաքացիների իրավունքն է ապամոնտաժել: Մենք ապամոնտաժելու ենք: Կամ ոստիկանությունը պետք է թողնի, կամ էլ մենք խոստացել ենք այստեղ պահել մի քանի գումարտակ, մինչեւ հասկանան, որ նման սեփականությունը չի կարելի պաշտպանել: Ոստիկանությունը չունի այդ գիտակցությունը»,- նշեց Սարգսյանը:

Նշենք, որ այս պահին Մաշտոցի պուրակում մի քանի հարյուր ակտիվիստ կա, իսկ հատուկ միջոցներով զինված ոստիկանները ավելի շատ են:

Ավելի վաղ տարածված հաղորդագրությամբ բնապահպանները նշել էին, թե ապամոնտաժող բրիգադի կազմում ընդգրկված է 10 մարդ` Էմիլ Աբրահամյանը, Ստեփան Դանիելյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկազն Ղահրիյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարեն Շիկոնյանը, Մանվել Սարգսյանն ու Սարո Սարոյանը: Նրանք կանաչ համազգեստներ եւ շինարարական սաղավարտ են կրում:

Այս պահին ապամոնտաժող բրիգադը քնննարկում է հետագա անելիքները:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշել է, որ «եթե ակտիվիստները փորձեն անօրինական գործողություններ կատարել, իրենք ստիպված կլինեն համապատասխան միջոցներ ձեռնարկել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ