News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երևանից, Վենետիկից ու Միլանից հետո՝ Բրյուսելի Եվրախորհրդարանում՝ մարտի 26-30-ին անցավ «Արմենիակա. Հայ ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման առաջնորդները»: Ցուցահադեսն անցկացվել էր Հայկական ընդհանուր բարեգործական միության եվրոպական բաժնի կողմից: Այդ մասին նշվում է եվրապատգամավոր Միշել Ռիվազիի կայքում:

Ցուցահանդեսի նախաձենողը եղավ Մ. Ռիվազին` իր գործընկերներ Ֆրանկ Էնգելի, Սիլվի Գիյոմի և Չարլզ Թաննոքի հետ:

Մի շարք գիտնականներ և ճարտարապետներ թույլ տվեցին վերագտնել մեծ հայկական ժառանգությունը, ոըը վերջին տասնամյակներում գտնվում է վտանգի տակ: Նրանց աշխատանքը թույլ է տալիս պահպանել կամ վերակառուցել հարյուրավոր արժեքավոր շինություններ՝ ողջ Եվրոպայում, ինչպես նաև Թուրքիայում, Մերձավր Արեևելքում և Կովկասում:

«Արմենիակա» նախագիծը սկիզբ էր առել Փարիզում՝ 2009 թ. նոյեմբերին անկացված գիտաժոովի արդյունքներով, որը նվիրված էր հայ ճարտարապետությանը վերաբերող արխիվների պահպանմանը: Նախագիծը ստացավ Եվրահանձնաժողովի աջակցությունը, որն այն ներառել է 2007 – 2013 թթ. մշակութային ծրագրերի մեջ:

Նախագծի ներքո տվյալների բազան լրացվում է գրավոր և լոսանկարչական տվյաներով, որոնք տեղադրված են www.armeniaca.eu կայքում: Այժմ բազան ներառում է 250 հազար լուսանկարներ, նկարներ, մակագրություններ, ուսումնասիրություններ, մենագրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ