News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանական արհեստակցական միությունները մեկ ամիս գործադուլից հետո հասել են առաջադրված նպատակին` կբարձրանա երկու միլիոն պետաշխատողների աշխատավարձը:

Գործադուլավորները պահանջում էին աշխատավարձի բարձրացում 6.5%-ով, սակայն գործատուները տվյալ փուլում համաձայնել էին աշխատավարձերը բարձրացնել միայն 3.5%-ով, իսկ մնացած մասը` երկու տարվա ընթացքում:  

Առաջին 3,5%-ով բարձրացումն աշխատողները կստանան հետին ամսաթվով, այն կփոխանցվի մարտի 1-ով: Հետագա հավելումները, յուրաքանչյուրը 1,4-ական տոկոսով, նախատեսվում են 2013 թվականի հունվարի 1-ին եւ օգոստոսի 1-ին:

Բացի դրանից, գործարքը նախատեսում է հատուկ միանվագ վճարներ օդանավակայանների աշխատողների համար: Առավել ծանրաբեռնված օդանավակայանների աշխատակիցները (հինգ միլիոն կամ ավելի տարեկան ուղեւոր ունեցող) 2012 թվականի ընթացքում կստանան 600-ական եվրո: Նվազ զբաղված աշխատակիցների վարձատրումները կկազմեն 200 եվրո, հայտնում է Օրեանդա Նովոստին:

Մարտի սկզբին Գերմանիայում գործադուլ էին հայտարարել քաղաքային  վարչակազմերի պաշտոնյաները, մանկապարտեզների եւ հիվանդանոցների աշխատակիցները, աղբահավաքները, տրանսպորտային ոլորտի աշխատակիցները: Ամսվա կեսին  գործադուլավորները դադար էին վերցրել գործատուների հետ բանակցությունների համար: Բանակցությունները ձախողվել էին, եւ մարտի 19-ին պետաշխատողները կրկին հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ