News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել մարտի 31-ին, ժամը 01.30-ի սահմաններում Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Իրար են բախվել N զորամասի պայմագրային զինծառայող, շարքային Վ. Աբգարյանին պատկանող «ՎԱԶ–2106» մակնիշի եւ N զորամասի պայմագրային զինծառայող, շարքային Ա. Բալասանյանին պատկանող «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Վ. Աբգարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Բալասանյանը եւ «ՎԱԶ–2106» ավտոմեքենայի ուղեւորներ, N զորամասի պայմագրային զինծառայողներ, ենթասպա Վ. Թադեւոսյանը, ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ