News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճշտված տվյալներով` Թայլանդի ահաբեկչությունների արդյունքում 8 մարդ զոհվել է, շուրջ 70-ը վիրավորվել են: Նոր թվերը հայտնում է «Ռոսբալտը»` հղում անելով Reuters-ին: Ավելի վաղ հաղորդվել էր  4 զոհերի եւ 40 վիրավորների մասին:

Հիշեցնենք, կեսօրին երեք պայթյուն է որոտացել Յալա քաղաքի գործարար կենտրոնում:

Ոստիկանությունում պատմել են, որ ռումբերը կարող էին տեղակայված լինել ավտոմեքենայում եւ մոտոցիկլի վրա: Նաեւ, համաձայն տեղի լրատվամիջոցների տեղեկատվության, Սոնգ-Հա նահանգի Հաթ Յայ շրջանի հյուրանոցում եւս պայթյուն է որոտացել: Այնտեղ զոհեր չեն գրանցվել:

Եւս մեկ ռումբ պայթել է Փաթանի նահանգի մթերային խանութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ