News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի բացմանը:  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը բացման խոսքում շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար:

«Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին եւ քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, որ գործարար կանայք, նաեւ քաղաքապետարանի  ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում եւ ծանոթացել բոլոր տաղավարներում ցուցադրվող ապրանքատեսակներին: Ցուցահանդեսին ներկայացված են արտադրող եւ ներկրող 60 ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք ղեկավարում են կին գործարարներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է կանանց գարնանային տոներ կապակցությամբ եւ բաց կլինի նաեւ ապրիլի 1-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ