News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու մայրը ֆրանսիացի խոհարարուհու դուստր է եղել: Նման եզրակացության է հանգել մայր թագուհու կենսագիր Լեդի Քոլին Քեմփբլը:

Քեմփբլի վարկածով` Էլիզաբեթ Բոուզ-Լայոնի մայրը եղել է նրանց ընտանեկան խոհարարուհին` ֆրանսուհի Մարգրիթ Ռոդյերը: Երբ Բոուզ-Լայոնների ընտանիքում արդեն ութ երեխաներ են ծնվել, բժիշկները կոմսուհի Սեսիլիային խորհուրդ են տվել այլեւս չծննդաբերել: Սակայն ընտանիքը չի ցանկացել այդքանով բավարարվել, եւ Ռոդյերը, կենսագրի պնդմամբ, Էլիզաբեթի համար, կարելի է ասել, «փոխնակ մայր» է դարձել, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Իր տեսությունն ապացուցելու համար Քեմփբլը բերում է այն փաստը, որ Վինձորի հերցոգն ու հերցոգուհին Էլիզաբեթին Cookie (անգլերենում այդ բառը ծագում է խոհարար`cook բառից) մականունն են տվել: Բացի այդ, իսկական մոր պատվին Էլիզաբեթը ստացել է իր անուններից մեկը (նրա ամբողջական անունն է  Էլիզաբեթ Անջելա Մարգրիթ Բոուզ-Լայոն), գրում է Lenta.ru-ն:

Հեղինակի կարծիքով` Եվրոպայի ազնվականական շրջանակներում իմացել են, որ Սեսիլիա Բոուզ-Լայոնը Էլիզաբեթի եւ նրա կրտսեր եղբայր Դեյվիդի մայրը չէ: Միաժամանակ, Կլոդ Ջորջ Բոուզ-Լայոնը հայրությունը կասկածի ենթակա չէր:
Մայր թագուհու մասին Քեմփբլի գիրքը գրախանութներում կհայտնվի 2012թ. ապրիլին:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ