News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուգանդայում որպես ուսուցիչ աշխատող ազգությամբ թուրք Էմին Բարոն բռնաբարել է 50 աղջիկ երեխաների։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք ուսուցչի բռնաբարությունների մասին հայտնի է դարձել, երբ նա մի տեսասկավառակ (CD) է  մոռացել ինտերնետ սրճարաններից մեկում։ Ինտերնետ սրճարանի տերը տեսասկավառակը հանձնել էր ոստիկանություն, որտեղ էլ որ պարզվել էր դաժան իրականությունը։

Տեսասկավառակում տեսագրված էր 2 անչափահաս երեխաների բռնաբարությունը։ Ձերբակալված թուրք ուսուցիչը ոստիկանությանը պատմել է, որ փոքր գումարների դիմաց (1-ից 2 դոլար) բռնաբարել եւ սեռական ոտնձգության էր ենթարկել մոտ 50 աղջիկ երեխաների։ Թուրք ուսուցիչը երեխաների բռնաբարություները տեսագրել եւ վաճառել է մանկապղծություն տարածող կայքերին։  

Դատարանը Էմրե Բարոյին դատապարտել էր 2 տարի ազատազրկման կամ 6 մլն ուգանդական շիլինգի տուգանման։ Բարոն կարողացել է վճարել մոտ 2500 դոլար տուգանքը եւ ազատվել, սակայն հասարակության մեջ բողոքի մեծ ալիք է բարձրացել եւ թուրք ուսուցչին կրկին ձերբակալել են։ Դատական մարմինները նշել են, թե նրա դեմ նոր ապացույցներ կան եւ նա կարող է դատապարտվել մահապատժի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ