News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տուարեգները Մալիում եւս մեկ քաղաք են գրավել ` հյուսիս-արեւելքում գտնվող համանուն նահանգի կենտրոն Գաո քաղաք: Զինված գրոհայինների ջոկատները քաղաք են ներխուժել բեռնատարներով եւ այնտեղ տեղադրել իրենց Ազավադ տարածաշրջանի դրոշները, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հանուն Ազավադի ազատագրման ազգային շարժման» ապստամբները գրավել էին Մալիի հյուսիսում գտնվող Քիդալ քաղաքը:

Գնդապետ Ամադու Սանոգոն, որը Մալիի մայրաքաղաքում գլխավորել է զինված հեղաշրջումը, Քիդալ քաղաքի գրավումից հետո արտաքին օգնության խնդրանքով է հանդես եկել` երկրի հյուսիսում ապստամբների դեմ պայքարելու համար: Նա նաեւ զգուշացրել է, որ իրավիճակը դառնում է օրհասական:

Ազավադը տուարեգների շրջանի ավանդական անվանումն է, որոնք պայքարում են Սահարա անապատում իրենց տարածքի անկախացման համար: Տարածքը ներառում է Մալիի հյուսիս-արեւելքն ու արեւելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ