News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում դպրոցական տետրեր են վաճառում, որոնց վրա պատկերված է Իոսիֆ Ստալինն իր տոնական հագուստով եւ բոլոր շքանշաններով: Տետրերն արտադրվել են «Ռուսաստանի մեծ անունները» շարքի շրջանակում: Դրանք տպագրվել են Ուկրաինայում` «Ալտ» հրատարակչության պատվերով:

Ստալինի հետ միասին «մեծերի» շարքում են Եկատերին II կայսրուհին, ակադեմիկոս-հրթիռագործ Կոռոլյովը, զորահրամանատար Կուտուզովը եւ երգահան Ռախմանինովը:

Բացի դիմանկարից, տետրի նախավերջին  էջում մանրամասն պատմվում է Ստալինի մասին` զուգադրված հավելյալ մի քանի լուսանկարներով, ընդ որում` տարբեր ժամանակների:

«Էխո Մոսկվի»-ի տվյալներով, դպրոցական տետրում արխիվային լուսանկարներ են ներկայացված ցարական Ռուսաստանի ժանդարմական վարչությունից, օրինակ «Կոբա» մականվամբ Իոսիֆ Ջուգաշվիլիի ոստիկանական քարտը: Հրապարակվել են նաեւ  ուղղիչ-աշխատանքային ճամբարների գլխավոր վարչության արխիվային կադրեր` կալանավորներ եւ ճամբարային պարիսպները:

Ակնարկում նշվում է, որ Ստալինը հակասական կերպար է եղել: Պատմվում է նաեւ բռնությունների մասին, հաղորդվում է, որ նրա կառավարման տարիներին 640 հազար մարդ գնդակահարվել է, իսկ մոտ երկուսուկես միլիոն մարդ ուղարկվել է ճամբարներ: Դրան զուգահեռ, նշվում է, որ հենց Ստալինի օրոք ի հայտ եկավ հզոր արդյունաբերությունը, եւ որ այդ ժամանակ խորհրդային բանակը դարձավ աշխարհում հզորագույններից մեկը, ինչն էլ պայմանավորեց Հիտլերի ագրեսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ