News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ապրիլի 1-ից 3-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան եւ Վրաստան:

Այցը կկայանա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա վրացի գործընկեր Նիկոլոզա Գիլաուրիի հրավերով, հաղորդում է բուլղարական Sofia News Agency գործակալությունը:

Բորիսովին կուղեկցեն տրանսպորտի, աշխատանքի նախարարը եւ արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Երեւանում Բուլղարիայի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Կողմերը կրթության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի վերաբերյալ  համաձայնագրեր կստորագրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ