News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին:

NEWS.am-ի աղբյուրը նշեց, որ Միքայելյանի փոխարեն նշանակվել է Ջեբրայիլի զինվորական հոսպիտալի պետը` Արամ Ասատուրյանը: Մեր աղբյուրը նշեց, որ ծառայողական քննության արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել կայազորներում եւ հոսպիտալում, եւ առաջիկայում այլ պաշտոնանկություններ են սպասվում:

Սեյրան Օհանյանի հրամանաով ազատվել են նաեւ ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարություն Ոփանյանը:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.,am-ը, ըստ շրջանառվող լուրերի` նրանց հեռացումը կապված է վերջերս Երեւանի կայազորի ռազմական ոստիկանությունում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Նշվում էր, որ զինվոր Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ ուղարկել Սեւան: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորին ծեծել էին Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:

Առաջիկա ժամերին կլինի նաեւ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արմեն Սահակյանի ազատման հրամանագիրը: ՌՈ պետին նշանակում եւ պաշտոնից ազատում է հանրապետության նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ