News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերում պարբերաբար անցկացվում են անակնկալ ստուգումներ, որոնց ընթացքում երեւան են գալիս խախտումներ եւ թերացումներ: Հայտնաբերվող թերացումները եւ դասալքության դեպքերն անպատիժ չեն մնում:

Հայաստանի ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նման ստուգումներից մեկի արդյունքում արձանագրվել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի մի քանի զինծառայողներ պարբերաբար ինքնակամ լքել են զորամասը: Ժամկետային զինծառայողները, ինչպես նաեւ զորամասի հրամանատարն ու պատասխանատու բարձրաստիճան սպաներ մարտի 31-ին հրավիրվել են ՀՀ պաշտպանության նախարարություն: 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից խիստ քննադատության են արժանացել զորամասի հրամանատարը, ռազմական ոստիկանության աշխատակիցներ եւ մի շարք սպաներ: Նախարար Սեյրան Օհանյանը հրահանգել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայողներին տեղափոխել այլ զորամասեր՝ զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, իսկ զորամասի հրամանատարը եւ մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերը գտնվում են պաշտպանության նախարարության անմիջական հսկողության ներքո եւ նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ