News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը ընդունել է հայ մտավորականության ներկայացուցիչներ բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանին եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանին, ինչպես նաեւ Բեյրութի «Ծաղիկ» հանդեսի խմբագրապետ Ասպետ Ռուբինյանին: Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Լիբանանի պետական երեսփոխան Շանթ Չինչինյանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Վարդան Ադամյանը:

Հանդիպման ընթացքում Նորայր Ադալյանը եւ Լեւոն Մութաֆյանը Լիբանանի նախագահին ներկայացրել են հայ-լիբանանյան մշակութային կապերը: Լեւոն Մութաֆյանը նախագահին է փոխանցել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը եւ նվիրել «Անի 1050» գիրքը: Նվերն ընդունելով` Լիբանանի նախագահը նշել է, որ տպավորված է նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած հանդիպումից:  Իր հերթին գրող Նորայր Ադալյանը նախագահ Միշել Սլեյմանին հանձնել է  իր «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը, որն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Նախագահ Միշել Սուլեյմանը հայ մտավորականներին հայտնել է, որ Հայաստան կատարած իր այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են հայ-լիբանանյան փոխգործակցության հարցեր, իսկ աշնանը Սերժ Սարգսյանի Լիբանան կատարելիք այցի ժամանակ քննարկման նյութ կդառնան տնտեսական համագործակցության հարցերը:

Նշենք, որ հայ մտավորականության ներկայացուցիչները Բեյրութում էին գտնվում հայ  տպագրության  500-ամյակի եւ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակի տոնակատարությունների առիթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ