News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

640 միլիոն դոլար ջեքփոթով ամերիկյան Mega Millions վիճակախաղում շահել են երեք տոմսեր, որոնք գնվել էին Մերիլենդ, Կանզաս եւ Իլինոյս նահանգներում: Տոմսերից մեկը ձեռք էր բերվել Իլինոյս նահանգի Ռեդ Բադ քաղաքում` Սենտ Լուիսի մոտ, երկրորդը`Մերիմոր քաղաքի Բալտիմոր քաղաքում: Ինչ վերաբերում է Կանզասին, տոմսի գնման վայրն առայժմ անհայտ է:

Տոմսերի տերերը կկիսեն ջեքփոթի գումարը, յուրաքանչյուր շահող կստանա 213 մլն դոլար: Ջեքփոթի տոմսի երջանիկ համարը` 2-4-23-38-46-ը, հայտարարվել է մարտի 31-ին, հաղորդում է vesti.ru-ն: 

Հաղթողների անունները կհայտարարվեն մի քանի օր անց: Սովորաբար շահողը իր գործողությունները համաձայնեցնում է իրավաբանի հետ` նախքան տոմսը ներկայացնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ