News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի շրջապատը հերքել է  նրա կլինիկական մահվան մասին լուրերը: Ըստ եգիպտական լրատվամիջոցների հաղորդման` Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքը ներկայումս գտնվում է  Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող Թորի բանտում, նրա վիճակը կայուն է:

Մուբարաքի առողջության կտրուկ վատացման լուրերը հայտնվել էին ավելի վաղ` մարտի 31-ին` եգիպտական սոցիալական ցանցերում: Օգտվողները հայտնել էին, որ Մուբարաքը մահվան շեմին է կամ էլ արդեն կլինիկական մահ է տարել, հայտնում է utro.ru-ն:

Հոսնի Մուբարաքն արդեն 83 տարեկան է: Այն մասին, որ նա քաղցկեղով հիվանդ է, լրատվամիջոցները գրել էին դեռեւս 2010 թվականին` նախքան Եգիպտոսի հեղափոխությունը: Այնուամենայնիվ, այն ժամանակ եգիպտական իշխանությունները ժխտում էին, որ Մուբարաքն առողջական խնդիրներ ունի: 2011 թվականին հրաժարականից հետո նախկին նախագահը մեկնել էր Շարմ էլ Շեյխ եւ հիվանդանոց տեղափոխվել:

Ապրիլին Մուբարաքին ձերբակալել էին հեղափոխության ժամանակ խաղաղ բնակիչներին կրակելու եւ կաշառակերության մեղադրանքով: Նրան տեղավորել էին բանտային հիվանդանոցում, որտեղ էլ գտնվում է մինչեւ այժմ: Նախորդ տարվա ամռանը նրա փաստաբանը հաստատել էր, որ Մուբարաքը ստամոքսի քաղցկեղ ունի:

Երկրի նախկին ղեկավարի նկատմամբ գործընթացն սկսվել էր անցյալ տարվա  օգոստոսից եւ ձգվել մի քանի ամիս: Դատախազությունը պահանջել էր նախկին նախագահին դատապարտել մահապատժի: Նրա գործով դատավճիռը պետք է հրապարակվի հունիսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ