News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր` ապրիլի 1-ին նշում են Հումորի եւ երգիծանքի օրը: Տարբեր երկրներում այս տոնը տարբեր կերպ է կոչվում` «Ծիծաղի օր», «Հիմարացնելու օր» եւ այլն:

Ապրիլմեկյան ավանդության ծագման վերաբերյալ մի քանի վարկած գոյություն ունի, դրա արմատները  գալիս են միջին դարերի Եվրոպայից: Ըստ էության, սա հեթանոսությունից քրիստոնեական գիտակցության մեջ մնացած տարրերից է:

Այդուամենայնիվ, դրա ծագումը վերագրվում է Հին Հռոմին, որտեղ  փետրվարի կեսին (ոչ ապրիլին) նշվել է Հիմարների տոնը: Ապուլեոսը համարել է, որ Հին Հռոմում ապրիլմեկյան սուտը կապված է եղել Ծիծաղի աստվածության հետ: Ոմանք համոզում են, որ այդ տոնը ծնունդ է առել Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշվել է Կատակների տոնը: Կա մի ենթադրություն եւս, որ ապրիլի 1-ին  հին աշխարհում կատակել են միայն իռլանդացիները, այն էլ` Նոր տարվա պատվին:

Մինչեւ  16-րդ դարի կեսը եվրոպական նոր տարին սկսվել է մարտից: Այդ իրադարձությանը պատրաստվել են, հյուր  գնացել, նվերներ արել: Նոր տարին դիմավորել են ապրիլի 1-ին: Հետագայում, Ֆրանսիայի թագավորի կարգադրությամբ, տարվա սկիզբը սկսեցին նշել հունվարի 1-ից: Բայց շատերը շարունակում էին նշել ապրիլի 1-ին,  ուստի հին ավանդույթները վերացնելու նպատակով նրանց անվանել են «ապրիլմեկյան հիմարներ», եւ մոդայիկ է դարձել այդ օրը կատակելը: Իսկ Ռուսաստանում ապրիլի 1-ը «Ծիծաղի օր» է հայտարարել Պետրոս Առաջինը: Պատմագիրների վկայությամբ` կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների մթին ու դժգոհ դեմքերը տեսնելուց եւ վերջիններիս կցկտուր ու անհոդաբաշխ զեկույցները լսելուց հետո: Ավելին` ծիծաղի դերն ու կարեւորությունը գիտակցած կայսեր հրահանգով 1702 թվականին հենց Մոսկվայի սրտում` Կարմիր հրապարակում, կառուցվել է փայտամած մի շինություն` կատակերգական ներկայացումներ բեմականացնելու համար: Ըստ էության` այսպես է ստեղծվում Ռուսաստանում առաջին հանրային թատրոնը, որի ներկայացումներին կարող էին ներկա գտնվել բոլոր ցանկացողները: Գերմանիայում եւ Ավստրիայում ապրիլի 1-ը համարվում է անհաջող օր. այդ օրը ծնված մարդկանց բախտը չի բերում կյանքում: Ըստ լեգենդի` այդ օրն է ծնվել նաեւ դավաճան Հուդան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ