News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը  2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը  ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր:  Բայց այն ավանդաբար ընկալվում է նաեւ իբրեւ «խաբելու օր»:

NEWS.am-ի տոնի կապակցությամբ զանգահարել է մի շարք քաղաքական գործիչների` խնդրելով նրանց այնպիսի սուտ ասել, որին կհավատան բոլորը եւ որպես մրցանակ` խոստացել թագավորության կեսը: Ներկայացնում ենք քաղաքական գործիչների «ստերը»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյան - Ես կյանքում խաբված չկամ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով - ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կհաղթեն ընտրություններում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան - Ես թագավորության կեսը կնվաճեմ ընտրություններով, ինձ նվեր տալ պետք չի, այդ տեսակի ծրագրերին մասնակցելու տրամադրություն չունեմ, կներեք:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյան - Կառավարությունը եւ առաջին նախագահը ապաշխարել են իրենց մեղքերի համար, իսկ Արթուր Բաղդասարյանը այս տարի վերադարձնելու է ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան - Հավատում եմ, որ մայիսի 6-ին անցկացնելու ենք բոլոր ժամանակների ամենարդար եւ ամենազատ ընտրությունները: Ուզում եմ, որ այս «սուտը» իրականություն դառնա:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյան - Քարոզարշավի ժամանակ քաղաքական գործիչները սուտ չեն խոսելու:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյան - NEWS.am-ի կեսը իմն է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյան - Ֆեյսբուքի բոլոր օգտատերերը հրաժարվել են այսօր Ֆեյսբուք մտնել, որովհետեւ ապրիլի 1-ը ֆեյսբուքում լինելու է Օդնոկլասնիկի օր եւ նրա օգտատերերն են միայն գրելու:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան - Ժողովրդի ճնշման տակ Սերժ Սարգսյանը Կառավարության հետ միասին հրաժարական է տվել:

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյան - Աշխարհի ամենադեմոկրատ նախագահը Սերժ Սարգսյանն է:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյան - Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի:

ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյան - Ես ազնիվ լրագրող եմ, սուտ խոսել չգիտեմ:

ՀԳ. NEWS.am-ի` թագավարության կեսի խոստումը եւս ապրիլմեկյան շարքից էր:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ