News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Սարալանջի եւ Ա. Արմենակյան փողոցների խաչմերուկի մոտակայքում այսօր` մարտի 31-ին,  տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասին ահազանգը ԱԻՆ-ը ստացել է, այսօր ժամը 14.34-ին «1-03» ծառայությունից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կան տուժածներ: դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցները:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Վազ-21099» մակնիշի 13 OL 606 եւ «Վազ-2121» մակնիշի 71 PT 111 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով  «Վազ֊ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա  Գուրգեն Ավգարյանը տեղում մահացել է, իսկ «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 20-ամյա Էդուարդ Գասպարյանը տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ