News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թայլանդում հյուրանոցի պայթյունի եւ հրդեհի արդյունքում հինգ մարդ զոհվել, եւս 216-ը վիրավորվել է: Հրշեջների տվյալներով` շենքի վեցերորդ հարկում առնվազն 40 մարդ է գտնվում, որոնք փորձում են պաշտպանվել ծխից:

Հյուրանոցում հրդեհը բռնկվել էր այն ժամանակ, երբ ստորգետնա ավտոկանգառում պայթել էր մեքենաներից մեկը: Պայթյունն այնքան ուժեղ էր եղել, որ բռնկվել էին նաեւ կողքի մեքենաները: Նկուղից կրակը հասել էր մինչեւ չորրորդ հարկ:

Արտաքին բնութագրիչները`մենքենայի բռնկման եղանակը եւ այլն, ավելի շատ վակայում են պայթուցիկ սարքի գործարկման, քան տեխնիկական պատճառներով հրդեհի մասին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ի ցերեկը Թայլանդի հարվային Յալա նահանգի  մայրաքաղաքում երեք հզոր պայթյուն էր որոտացել. պայթուցիկ սարքերը  գրահայինների կողմից տաղադրվել էին քաղաքի փողոցներում: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 11, վիրավորվել` 120 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ