News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին առաջարկում է ՀՀՊ համակարգ ստեղծել` Իրանից պաշտպանվելու համար: Նման առսաջարկություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մարտի 31 –ին  Էլ Ռիյադում կայացած`ԱՄՆ եւ Ծոցի երկրների համագործակցության խորհրդի անվտանգության հարցերով նախարարական առաջին հանդիպման ժամանակ:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` իրենք պատրաստ են  կոնկրետ քայլեր ձեռնարկել` ընդհանուր անվտանգության ամրապնդման համար, այդ թվում` համագործակցել ծովում եւ հակակրթիռային պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում համակարգել գործողությունները:

ԱՄՆ-ը պատրաստ է նաեւ  քննարկել ընդհանուր ռազմավարական խնդիրների լայն շրջանակ:  Հանդիպման արդյունքներով`  կոչ է արվել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնացին հստակ ժամկետ սահմանել` Բաշար Ասադի կողմից նոր առաջրկները կատարելու եւ ընդդիմության նկատմամբ բռնութունը դադարեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ