News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում չորս երիտասարդներ հայտնվել են մեղադրյալի աթոռին այն պատճառով, որ գրազով 100 եղջերու են սպանել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, 20-ամյա Նաթան Բլահան, 17-ամյա Սթիվեն Բլահան, 18-ամյա Բրոգհան Ջիլինգհեմը  եւ նրանց անչափահաս հանցակիցը, որի անունը չի հաղորդվում, վիճել են, թե իրենցից ով ավելի շատ եղջերու կսպանի: Դրաից հետո նրանք որսի են մեկնել Ռիչմոնդի օկրուգի արգելոցային գոտի:

Հենց ճանապարհից նրանք կրակ են բացել եղջերուների հոտի վրա: Նրանք գործել են մութ ժամի, առանց համապատասխան թույլտվության:  Ապօրինի որսը կատարվել է անցած աշնանը եւ 2011-2012 ձմռան շրջանում, հաղորդում է  Fox-ը:

Երեք ամբաստանյալներին սպասվում է մինչեու վեց տարվա ազատարկում եւ  յուրաքանչյուր ապօրինի «որսի դուրս գալու» համար` հազար դոլարի չափով տուգանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ