News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրազդան քաղաքում մարտի 31-ի կեսօրից սկսել է ձյուն տեղալ, որը ուղեկցվել է ուժգին ձնաբքով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում է ընթերցող Աստղիկ Գիլոյանը, եղանակային վատ պայմանները շարունակվում է:

Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի շրջաններում մարտի 31-ի երեկոյան ժամերին եւ ապրիլի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ: Ապրիլի 2-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Մասնագետների գնահատմամբ, այս տարի առավելապես ցուրտ եղանակը խոչընդոտել է գարնանացանի եւ բերքատու ծառերի բողբոջմանը, ինչը հնարավոր է բացասաբար ազդի բերքատվության վրա:  

Տպել
Ամենաշատ