News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ եի ամենայն բարիք: Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները: Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ` զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը:

Բնության զարթոնքի եւ պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ` հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր համայնքների համար: Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը: Շնորհավոր Հաբ-Նիսան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ