News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբն այսօր գրավոր դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տեղեկացնելով, որ տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց թիվը համալրվել է  հետեւյալ անձանցով.

1.Մինասյան Սեյրան, քիմիկոս
2. Վարդումյան Հովիկ, գրող արձակագիր, արցախյան ազատամարտի մասնակից
3. Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս
4. Եղիազարյանց Օշին, ճարտարապետ
5. Դոխոլյան Արթուր, լրագրող
6. Բաղդասարյան Էդգար, կինոռեժիսոր
7. Կարապետյան Արայիկ, կառավարման մասնագետ
8. Եղնուկյան Կարո, իրավաբան,  PFA Armenia խորհրդի անդամ, ԱՄՆ-ի Armenian human rights advocates կազմակերպության հիմնադիր:

Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը, նախաձեռնող  խումբը պահանջում է «ապահովել նշված քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ինչպես նաեւ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»:

«Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով` առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու»,-ասված է դիմումում:

Մանրամասն ներկայացված են նաեւ այն գործիքները, որոնցով նախատեսվում է իրականացնել ապամոնտաժումը:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ