News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են մի մարդու, ով, ըստ բրիտանական MI5 հետախուզության, մահափորձ է նախապատրաստել չեչեն գրոհայինների նախկին գործակալ Ահմեդ Զակաեւի դեմ:

Ինչպես հաղորդել է  Sunday Telegraph-ը, 45-ամյա ձերբակալվածը, որի անունը չի հաղորդվում, ներկայումս գտնվում է  բանտում եւ սպասում է Մեծ Բրիտանիայից հնարավոր արտաքսմանը: Նա Միացյալ Թագավորություն է ժամանել 2003թ-ին` որպես Չեչնիայից փախստական,  2009թ-ին փորձել է բրիտանական հպատակություն ստանալ, սակայն չի հաջողվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», MI5-ում ենթադրում են, որ մահափորձի ետեւում կարող է կանգնած լինել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ