News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ապրիլի 1-ի գիշերը կրկին մեկնել է Կուբա`  ավարտելու ճառագայթային բուժման երկրորդ փուլը: Հաղորդվում է, որ այս անգամ նրան ուղեկցում է ավագ դուստրը` Ռոսա Վիրհինիան: Չավեսը Կուբայում բուժում է ընդունում քաղցկեղի դեմ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեռ անցած աշնանը լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Չավեսին ընդամենը երկու տարվա կյանք է մնացել:  Վենեսուելայում Չավեսի բուժմամբ զբաղված վիրաբույժ Սալվադոր Նավարետեն հայտարարել էր, թե նման ախտորոշմամբ հիվանդը չի կարող երկու տարուց ավելի ապրել:  Միաժամանակ` 2011թ. հուլիսին Չավեսը հայտարարել էր, որ չնայած հիվանդությանը, մատադիր է  2012 թ. առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ