News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աթենքի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը Մաշտոցի պուրակում ստեղծված իրավիճակի կապակցությամբ կոչ է  ուղղել բնապահպաններին, ՀՀ կառավարությանն ու Երեւանի քաղաքապետերանին: Կենտրոնը զորակցություն է  հայտնում  Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների գործունեությանը, եւ պուրակում տեղադրված կրպակներն ապամոնտաժելու նրանց իրավացի պահանջին:

«Այս օրերին Մաշտոցի պուրակում կատարվողը օրինակելի եւ որակական նոր ոստում կարելի է համարել ՀՀ քաղաքացիական եւ հանրային իրավունքի պաշտպանելու գործում: Երեք տարի անցնելուց հետո, կառուցվող կրպակների ապամոնտաժելու մասին ՀՀ կառավարության եւ քաղաքապետարանի հանձնարարությունն ու հավաստիացումները ինքնին ապացուցում են կրպակների տեղադրման որոշման անճշտությունը, իսկ հանրային իրավունքը ոտնահարող սխալի սրբագրման երեք տարի ձգձգումն ու հետաձգումը, բնականաբար անբացատրելի եւ անհասկանալի է:

Նման կարեւոր սխալի գիտակցությունն ու իմացությունը ենթադրում է ոչ միայն սխալի անհապաղ սրբագրումը, այլեւ իրագործողներին պատասխանատվության ենթարկելը, այլապես քաջալերվելու եւ կրկնվելու են հանրային գույքի ու սեփականության նկատմամբ այսօրինակ ոտնձգությունները:

Հետեւաբար, կոչ ենք ուղղում ՀՀ կառավարության եւ քաղաքապետարանի համապատասխան մարմիններին, չհակադրվելով հասարակական պահանջին եւ ստեղծված բարդությունը անտեղի երկարձգելու փոխարեն, երկխոսություն նախաձեռնել բնապահպան ակտիվիստների ներկայացուցիչների հետ եւ քաղաքացիերի իրավունքը ոտնահարող այս որոշումը սրբագրելով՝ կանխել ստեղծված լարվածության աննախատեսելի հետեւանքները»,-ասված է «Հայաստան.»

հասարակական մշակութային կետրոնի հայտարարության մեջ: Նաեւ զսպվածության կոչ է արվում բոլորին, «ստեղծված բարդությունը լուծելու՝ օրենքի սահմաններում»:

Տպել
Ամենաշատ