News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիայի Օրհուս քաղաքում մարտի 31-ին եվրոպական տարբեր երկրներից աջ արմատական կազմակերպությունների մոտ 200 կողմնակիցներ հանրահավաք են անցկացրել` բողոք հայտնելով Եվրոպայի իսլամացման դեմ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ձախ հայացքների կողմնակիցները փորձել են տապալել ակցիան: Արդյունքում` երկու ուժերի միջեւ տեղի են ունեցել բախումներ, եւ ոստիկանությունն ավելի քան 80  մարդու ձերբակալել է:

«Եվրոպական համաժողով` ընդդեմ ջիհադի» կոչվող հակաիսլամական ակցիային մասնակցել են ակտիվիստներ Դանիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Լեհաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ