News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 31-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկայի հետ:

ՀԱԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տիկին Շեկեռինսկայի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ իր նկատառումները: Առաջին նախագահը հատուկ կարեւորել է ընտրողների ցուցակից բացակա ընտրողների տվյալների մաքրումը, նրանց ընտրելու իրավունքն ապահովելով լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հնարավորությամբ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների եւ Կոնգրեսի մարզային շտաբերի համագործակցության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ