News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքի համամասնական ընտարցուցակից հանել է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը:

Այսօր` ապրիլի 1-ին կայացած նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն առարկեց Սուքիասյանի թեկնաութան դեմ` նշելով, որ ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացրած տեղեկանքի` Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, մասնավորապես 10 ամիս եւ 20 օր գտնվել է արտերկրում:

Այդ տեղեկանքի հիման վրա էլ Խաչատուր Սուքիասյանի գրանցումը մերժվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն էր մերժել Խաչատուր Սուքիասյանի գրանցումը մեծամասնական ընտրակարգով: Սուքիասյանի փոխարեն թիվ 10 ընտրատարածքում եւ ՀԱԿ ընտրացուցակում ներառվել է նրա եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի անունը:

ԿԸՀ-ն եւս երկու թեկնածուի հանել է ՕԵԿ ընտրացուցակից: ԿԸՀ-ն օրեր առաջ հայտնել էր, որ նրանց փաստաթղթերում անճշտություններ կան եւ առաջարկել էր ուղղել, սակայն ՕԵԿ-ից որեւէ քայլ չէին արել:

Ի դեպ, Մուկուչյանը նիստում հայտնեց, որ անթերի ցուցակներ ներկայացրել են միայն ՀՅԴ-ն եւ «Միավորված հայերը», իսկ մյուսների ցուցակները ճշգրտվել են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ