News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի բնակչուհին 500 դոլարով ձեռք է բերել «երազների տեսառեգիստրատոր», որը պետք է նրան օգնի երազները գրանցել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, աղջիկը մեծ նշանակություն է տվել իր երազներին, բայց ափսոսացել է, որ դրանց մի մասը մոռանում է: Այդ իսկ պատճառով նա ուրախությամբ է արձագանքել էլեկտրոնային փոստով ստացված ինչ-որ ընկերության «Գրանցիր քո երազը» առաջարկությանը, որը ենթադրում էր համապատասխան սարքի ձեռք բերում: 

Աղջիկը խաբեբային վճարել է պահանջվող գումարը եւ գնել բաղձալի սարքը: Հրահանգների մեջ նշված է եղել, որ քնելուց առաջ դետեկտորները պետք է կպցնել գլխին, իսկ առավոտյան արդեն հնարավոր կլինի ստանալ երազների ձայնագրությամբ ֆայլը:

Ավելի ուշ պարզվել է, որ ձեռբքերումն ընդամենը ավտոմեքենայի տեսառեգիստրատոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ