News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Վանաձորում այսօր` ապրիլի 1-ին, ինքնասպանության փորձ գործած տղան NEWS.am-ի տեղեկություններով այդ քայլին է դիմել ընտանեկան խնդիրների պատճառով:

Մասնավորապես մեր աղբյուրը հայտնեց, որ երիտասարդը կարճ ժամանակ է, ինչ ամուսնացել է,  այնուհետեւ կինն ամուսնությունից օրեր անց հեռացել է նրանից, ինչն էլ երիտասարդին հասցրել է հոգեկան նման ծանր իրավիճակի: Դեպքի հետ կապված Վանաձորի քննչական բաժնից հաղորդեցին, որ նախապատրաստվում են նյութեր, այլ մանրամասներ գործի շահերից ելնելով հրաժարվեցին տրամադրել:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 1-ին, Վանաձոր քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող կամրջից 25-30 տարեկան մի տղամարդ փորձել էր իրեն ցած նետել, ինչը ոստիկանները եւ փրկարարները կանխել էին, նրան  տեղափոխվելով Վանաձորի քննչական բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ