News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ստամբուլում ապրիլի 1-ին անցկացված «Սիրիայի բարեկամների» համաժողովի դեմ բողոքի ակցիա են իրականցրել Ասադի կողմնակից սիրիացիները:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ստամբուլում անցկացվող «Սիրիայի բարեկամների» համաժողովի դեմ բողոքի դուրս եկած սիրիացիները պարզել էին Սիրիայի նախագահ Ասադի նկարները եւ հնչեցնում կարգախոսներ ի աջակցություն Ասադի:

Թեեւ Ասադի կողմնակիցների բողոքի ցույցը խաղաղ բնույթ է կրել, ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ  եւ ուժ է կիրառել:

Միեւնույն ժամանակ սիրիական ընդդիմության կողմնակիցները եւս ցույց են կազմակերպել: Ոստիկանությանը հաջողվել է կանխել Ասադի եւ ընդդիմության կողմնակիցների բախումը:

«Սիրիայի բարեկամների» համաժողովի դեմ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում բողոքի ակցի են իրականացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց միացել են Ասադի կողմնակից սիրիացիները, ովքեր Թաքսիմի «Հանրապետության» հուշարձանի վրա պարզել են Ասադի նկարն ու Սիրիայի դրոշը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ