News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում վթարի է ենթարկվել ուղեւորատար ինքնաթիռը: UTair ավիաընկերության ինքնաթիռում, որը Տյումենից Սուրգուտ էր ուղեւորվել, 43 մարդ է եղել` 39 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Ինքնաթիռն ընկել է թռիչքից քիչ ժամանակ անց: Դեպքի վայր մեկնած փրկարարների տվյալներով` մի քանի ուղեւորների հաջողվել է ողջ մնալ. Նրանք լուրջ վնասվածքներ եւ այրվածքներ են ստացել:

Բայց ուղեւորների մեծ մասը եւ անձնակազմի անդամները զոհվել են: Զոհերի թվում կան երեխաներ: Փրկարարների տվյալներով` վթարի վայրում հայտնաբերվել են ինը ողջ մնացածներ եւ 11 զոհերի մարմիններ: Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային ԳՎ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղղաթիռներով տյումենյան «Ռոշինո» օդանավակայան են տարհանվել 12 փրկվածներ եւ 16 զոհերի մարմիններ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

UTair ավիաընկերության АTR-72 ինքնաթիռը, որն իրականացնում էր UTA-120 «Տյումեն-Սուրգուտ» չվերթը, տեղորոշիչների էկրաններից անհետացել է ժամը 5:35-ին: Այն տեսադաշտից կորել է թռիչքուղուց 3-5 կմ հեռանալուց հետո: Շրջանի տրանսպորտային դատախազությունում հաղորդել են, որ ինքնաթիռը ընկել է օդանավակայանից 30 կմ այն կողմ:

ATR-72 ուղեւորական երկշարժիչ ուղեւորատար ինքնաթիռը միջին տարողության է, նախատեսված է մինչեւ 74 ուղեւորների համար, միջին հեռավորությունների համար եւ կառավարվում է երկու օդաչուներով:

Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ձեւավորել Տյումենում ուղեւորատար ինքնաթիռի վթարի հետաքննության համար: Վթարի վայր պետք է մեկնեն նաեւ տրանսպորտի նախարարի տեղակալ Վալերի Օկուլովը եւ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ