News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սթիվ Ջոբսի`  Apple ընկերության հիմնադրի դերը առաջարկել են դերասան Էշթոն Քաթչերին: Կենսագրական ֆիլմի ռեժիսորը կլինի Ջոշուա  Մայքլ Սթեռնը, որն առաջին ֆիլմը նկարահանել է բոլորովին վերջերս` 2008 թվականին:

«Ջոբս» ֆիլմը հոլիվուդյան հայտնի ստուդիաներից անկախ նախագիծ կլինի: Նկարահանումները պետք է սկսվեն արդեն մայիսին, երբ Քաթչերը ընդմիջում կունենա «Երկուսուկես մարդ» սերիալում, որտեղ նա փոխարինում է Չառլի Շինին, հաղորդում է Lenta.ru-ն:

Միաժամանակ, Sony Pictures ընկերությունը, որը իրավունք  է ստացել էկրանավորել Ուոլթեր Իզահաքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը, եւս մտադիր է Apple-ի հիմնադրի մասին ֆիլմ նկարահանել: Հաղորդվել է, որ գլխավոր դերը կարող է մարմնավորել Ջորջ Քլունին:  Նկարահանումները պետք է սկսվեն 2012թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ