News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տյումենի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարից 17 մարդ փրկվել է: Այդ տվյալները «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են որոնողափրկարարական աշխատանքները համակարգող օպերատիվ շտաբում:

Զոհերի թիվը եւս 17 է. Հոսպիտալացված տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Նախնական տվյալներով` ինքնաթիռում 43 մարդ է գտնվել` 39 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Բոլոր տուժածներին ուղղաթիռներով տարհանել են հիվանդանոցներ, նրանցից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են, նրանց վիրահատում են:

Հիշեցնենք, UTair ավիաընկերության АTR-72 ինքնաթիռը, որն իրականացնում էր «Տյումեն-Սուրգուտ» չվերթը, ընկել է ապրիլի 2-ին Տյումենի օդանավակայանից թռչելուց քիչ անց` ժամը 05.50-ին:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ