News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրաքը կտրականապես դեմ է սիրիական ընդդիմության զինմանը, քանի որ դա միայն կհանգեցնի հակամարտության խորացմանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապես Նուրի ալ-Մալիքը:

Նա հայտարարել է, որ Իրաքը կրակի դադարեցման եւ ճգնաժամի խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք հանդես ենք գալիս սիրիական ընդդիմադիր ուժերի զինված խմբավորումների դեմ, մենք չենք պաշտպանում վարչակարգի բռնի տապալումը, քանի որ դա ավելի լայնամասշտաբ ճգնաժամ կարող է հրահրել տարածաշրջանում»,-հայտարարել է նա, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միջոցներ կտրամադրի սիրիական ընդդիմությանը եւ հավելյալ 12,2 միլիոն դոլար կհատկացնի` Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրման նպատակով: Այդ մասին «Սիրիայի ընկերների» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ