News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աբու-Դաբիում շքեղ հյուրանոց է բացվել կենդանիների համար` Cloud9-ը: Այժմ հյուրանոցն ընդունում է միայն շների եւ կատուների, բայց հետագայում հյուրանոցում հնարավոր կլինի ապահովել նաեւ թռչունների եւ օձերի մուտքը:

Հյուրանոցի տիրուհուն` Աֆրե Ալ-Դաիրիին, Աբու-Դաբիի վարչակազմը նույնիսկ չի ցանկացել արտոնագիր տրամադրել, քանի որ գործունեության այդ տեսակը չի համապատասխանում էմիրաթի տնտեսական եւ ֆինանսական շահերին: Բայց համառ ձեռնարկատերը հասել է իր ուզածին եւ ապաստան ստեղծել անտուն կենդանիների համար: Հյուրանոցում բնակվում են ոչ միայն տնային կենդանիներ, այն նաեւ փողոցից վերցված անտուն կենդանիներ:

Բոլոր սենյակներում կա օդափոխիչ սարք, հեռուստացույց եւ երաժշտական համակարգ, հաղորդում է  Travel-ը:

Ուշագրավ է, որ դա արդեն երկրորդ նման հյուրանոցն է այդ երկրում, առաջինը գտնվում է Դուբայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ