News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Դոլմաբահչե պալատում Թուրքիայի վարչապետական գրասենյակում, ապրիլի 1-ին, տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` մոտ 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված իրադարձությունները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 13-14-ին Ստամբուլում կայանալիք P5+1 երկրների եւ Իրանի հանդիպման օրակարգը եւ տարածաշրջանային այլ խնդիրներ:

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնն անդրադարձել է իր քնի խանգարումներին` պնդելով, թե դրա պատճառն Իրանի զանգվածային ոչնչացման զենքերն են: «Մենք ուրախ ենք, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են, որ աշխարհը լուրջ ընդունի Իրանի հոգեւոր առաջնորդ  Խամենեիի այն խոսքը, թե զանգվածային ոչնչացման զենքը հակասում է իսլամին, սակայն Իրանն այդ ամենը պետք է ապացուցի P5+1 երկրների հետ բանակցությունների ժամանակ»,-ասել է Քլինթոնը` հավելելով, որ ԱՄՆ-ը գոհունակությամբ է ընդունել, որ Թուրքիան 20 տոկոսով նվազեցրել է Իրանից ներմուծվող նավթի ծավալը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ