News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունից նախընտրական մրցավազքի առաջատար Միթ Ռոմնիի «գլխին սարքել են» Հիմարների օրը:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Միլուոքիում Ռոմնիին տարել են մի սենյակ, որտեղ իբրեւ թե պետք է տեղի ունենար հանդիպում ընտրողների հետ: Ընդ որում, նրան նախազգուշացրել էին, որ ներկաների թիվը շատ չի լինելու, ինչին Ռոմնին պատասխանել էր, որ դա իրեն չի վախեցնում: Նա մտել էր դահլիճ, որտեղ նրան դիմավորել էին ծափահարություններով, թեեւ շատ քչերը:

Հասնելով դահլիճի կենտրոնական հատված` նախկին նահանգապետը հասկացել էր, որ դահլիճը դատարկ է, իսկ ծափահարությունները` միայն ֆոնոգրամայի արդյունք են: «Տիկնայք եւ պարոնայք, դիմավորեք Ամերիկայի միացյալ նահանգների ապագա նախագահին»,-հնչել է բարձրախոսից: Ռոմնին այդ պահին միայն մտածում էր, թե ինչ ահավոր է լինելու դրա ցուցադրումը երեկոյան նորությունների ժամանակ:

Հետագայում Ռոմնին հայտարարել է, որ քեն չի պահում իր օգնականների դեմ, սակայն անպայման պատասխան կտա նրանց, հաղորդում է RBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ