News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանում 13-ամյա տղան ինքնահրկիզվել է, քանի որ նոր դպրոցական համազգեստ չի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը», Քամրան Խանը իր վրա բենզին է լցրել եւ հրկիզվել, երբ մայրն ասել է, որ գումար չունի նոր համազգեստ գնելու համար:

Հաջորդ օրը տղան ստացված այրվածքներից մահացել է հիվանդանոցում:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Խանը լավ աշակերտ է եղել եւ իրավունք է ստացել այցելելու մասնավոր դպրոց առանց վճարի: Ընտանիքի անդամների խոսքով, տղան շատ էր ամաչում, որ հարկադրված է դպրոց հաճախել մաշված համազգեստով: Նրա հայրը գործազուրկ է, իսկ մայրն աշխատում է որպես աղախին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ