News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պուրակում կրպակների ապամոտաժման նախաձեռնող խումբը նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ պահանջում է չխոչընդոտել իրենց` կրպակներն ապամոնտաժելու ժամանակ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մաշտոցի պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարեւորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երեւանի համայնքի բազմաթիվ անդամների արդար եւ ողջամիտ դժգոհությունը:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 2-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

 1. Ավագյան Մարիամ - կենսաֆիզիկոս

 2. Զուրաբյան Նիկիտա - տեխ.գիտ.թեկնածու

 3. Կալենչյան Կարո - ինժիներ, տեխ.գիտ. թեկնածու

 4. Համբարյան Արսեն - գրող, երգահան, երգիչ

 5. Մեսրոբյան Հարություն – կառավարման փորձագետ

 6. Մինասյան Հայկ - ֆիզիկոս

 7. Մնեյան Լալա - Հայաստանի ժողովրդական վարպետ

 8. Յազիճյան Գեւորգ - լրագրող, հրապարակախոս

 9. Ֆրանգուլյան Երվանդ - երաժիշտ

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետեւյալ գործիքները.

1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732  - 1 (մեկ) հատ,

2. պտուտակահան STAREX  – 12 (տասներկու) հատ,

 3. հարթաշուրթ KLY-TEK 160mm     - 5 (հինգ) հատ,

 4. ճոպան կտրող գործիք STAREX  –  2 (երկու) հատ,

 5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,

 6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ

 7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատ

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ