News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կարծում են, որ Ստամբուլում կայացած «Սիրիայի ընկերների» հանդիպումը միակողմանի բնույթ է կրել: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան` պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության վերաբերյալ հնչեցված հավաստիացումները եւ մտադրությունները հակասում են քաղաքացիական հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումներին:

Նա նշել է, որ անհրաժեշտ է չխորացնել սիրիացի ժողովրդի մասնատվածությունը, այլ հասնել բռնության դադարեցմանը եւ երկխոսության սկսմանը, ինչպես դա նախատեսված է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ծրագրով, հաղորդում է «Ակտուալնիյե կոմենտարի»-ին:

«Սիրիայի ընկերների» երկրորդ կոնֆերանսը տեղի է ունեցել նախօրեին, Ստամբուլում: Միջոցառմանը մասնակցել են արաբական եւ արեւմտյան մոտ 70 երկրների ներկայացուցիչներ: Չինաստանը եւ Ռուսաստանը մերժել են կոնֆերանսին մասնակցելու հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ