News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հրապարակել է 2011-ի հոկտեմբերի 23-ի Վանի ավերիչ երկրաշարժից հետո տեղի ունեցած երկրաշարժերի եւ հետցնցումների քանակը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ 2011-ի հոկտեմբերի 23-ից մինչեւ 2012-ի ապրիլ Վան նահանգում տեղի է ունեցել 1,5-ից 5,8 մագնիտուդով 9 հազար 367 երկրաշարժ եւ հետցնցում։

Հիշեցնենք, որ 2011-ի  հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան  4 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ