News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկոն թույլ է տվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժել Կաչանովի գաղութի սահմաններից դուրս, որտեղ նա գտնվում է այժմ:

Նման որոշում է ընդունվել Յուլյա Տիմոշենկոյի խմբակցության պատգամավորների դիմումի քննարկումից հետո, որոնք մարտի 23-ին հանդիպել էին գաղութի ղեկավարության հետ, հայտնում է BFM.ru-ն:

Բանտային պետական ծառայությանը եւ Ուկրաինայի առողջապահության նախարարությանը հանձնարարական է տրվել ապահովել դատապարտյալի զննումն ու բուժումը գաղութի պատերից դուրս: Նախօրեին ուկրաինական եւ գերմանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկու երկրների ներկայացուցիչները բանակցություններ են վարում Տիմոշենկոյին Գերմանիայում բուժելու խնդրի շուրջ: Բեռլինյան հիվանդանոցներից մեկը համաձայնել է ընդունել նախկին վարչապետին:

Charite կլինիկայի բժիշկներն արդեն հետազոտել են բանտարկյալին ուղղիչ հաստատությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ